«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

Աշխարհաքաղաքական մսաղաց և ներքին դահիճներ. ու՞մ խաղն եք խաղում

Աշխարհաքաղաքական մսաղաց և ներքին դահիճներ. ու՞մ խաղն եք խաղում
09.01.2026 | 13:22

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, պարզապես տգիտություն չէ։ Սա միտումնավոր հայասպանություն է՝ հոգևոր և պետական մակարդակներում։

Նայե՛ք շուրջներդ. աշխարհը պայթում է։

ՈՒկրաինան վերածվել է մոխրի, Իսրայելն ու Իրանը կանգնած են մեծ պատերազմի շեմին, Ռուսաստանն ու Արևմուտքը քանդում են հին աշխարհի վերջին փլատակները։ Այս աշխարհաքաղաքական մսաղացի մեջ Հայաստանի գոյությունը կախված է մազից։

Եվ ի՞նչ է անում մեր «ղեկավարությունը»։

Զբաղված են Եկեղեցին պղծելով և Վեհափառին ծաղրելով։

Սա կլինիկական խելագարություն է՝ զուգորդված բացահայտ հայատյացությամբ։ Երբ դրսում հրաբուխ է, իսկ դու ներսում քանդում ես ազգիդ վերջին հոգևոր բաստիոնը, դու ոչ թե ղեկավար ես, այլ օտարի կամակատար։

Դուք ատում եք հայկական ամեն ինչ՝ արժեքից մինչև սրբություն։

Ձեր թիրախը ոչ թե «Վեհափառն» է, այլ հայի ողնաշարը։ Դուք միտումնավոր պառակտում եք հասարակությունը կեղծ օրակարգերով, որպեսզի ոչ ոք չնկատի, թե ինչպես է երկիրը գլորվում անդունդ։

Ամոթալի է և սարսափելի. աշխարհը զինվում է, իսկ մենք «պատերազմում» ենք մեր ինքնության դեմ։

Հիշե՛ք՝ այն ղեկավարը, ով ծաղրում է սեփական Եկեղեցին, արդեն իսկ ծաղրել ու վաճառել է իր երկրի անվտանգությունը։

Սա պետականակործան մանիակների վերջին խնջույքն է մեր տան մեջ։

Սթափվե՛ք, քանի դեռ այս «խելագարների նավը» մեզ բոլորիս չի տարել դեպի անդարձ կործանում։

«Creative Content»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 1865

Մեկնաբանություններ