Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են վճռականորեն պաշտպանելու երկիրը ցանկացած սպառնալիքից կամ թշնամական գործողությունից՝ հայտարարել է արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին: «Թեհրանը նախկինի պես պատրաստ է դիմել դիվանագիտությանը, եթե ԱՄՆ-ը փոխի իր հարկադրական մոտեցումը»,- հավելել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը։               
 

«ՈՒմի՞ց են գումարներ ստանում»

 «ՈՒմի՞ց են գումարներ ստանում»
28.06.2012 | 15:40

«Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում սրընթաց մոտենում է 0-ի։ Այսօր որոշակի հնարավորություններ պահպանվում են, բայց դրանց իրականացումն առավել ու առավել բարդ է դառնում, որովհետև ամեն ինչ իրականացնում են մարդիկ, այսօր Հայաստանում չկան ուժեր, որոնք կարծում են, որ Հայաստանի խորքային համագործակցությունը Ռուսաստանի հետ բխում է իրենց շահերից, և դա ձևակերպում են, որ չի բխում ժողովրդի շահերից: Շատ ուժեր են Հայաստանում ներկայանում ռուսական ու ռուսամետ, բայց եթե ճշտեք` ումի՞ց են գումարները ստանում, պարզ կդառնա, որ նրանք Ռուսաստանի հետ որևէ կապ չունեն», այսօր «Իրատես de facto» ակումբում ասաց Աշոտ Մանուչարյանը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8058

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ