Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Հակասահնմանադրականությունն ակնհայտ է և անհերքելի՝ տեղի է ունենում ՀՀ տարածքի օտարում

Հակասահնմանադրականությունն ակնհայտ է և անհերքելի՝ տեղի է ունենում ՀՀ տարածքի օտարում
18.09.2026 | 16:01

Բաքվի Բայրամովը, այնուհետ Հայաստանի փաշինյանը հաստատեցին. TRIPP կոչված Թուրանը լինելու է ԷՔՍՏԱՐԱԾՔԱՅԻՆ միջանցք, թեպետ ժողվարչապետը չարտաբերեց այդ բառը: Առաջ ասում էր, թե բա՝ ինքնիշխան ենք, մեր ինքնիշխան տարածքով թռչող յուրաքանչյուր ծիտ պետք է մեր հսկողության տակ լինի, իսկ այսօր ասում է, որ այլ կերպ հնարավոր չէ՝ ելքն ու մուտքը պիտի լինեն Ադրբեջանի տարածքում: Այսինքն, թուրքերը կարող են տանել-բերել և զենք Կենտրոնական Ասիայի ու չինական ույղուր դեմոկրատների համար, և կոկաին, և այլ արգելված բաներ:
Երեկ նաև սրանց խայտառակ սահմանադրական դատարանը TRIPP-ի համաձայնագիրը հակասահմանադրական չճանաչեց, թեպետ դրա հակասահմանադրականությունն ակնհայտ է, բայց այդ լուրը ստվերի մեջ մնաց, քանզի ժողվարչապետի ֆրակցիայից երկու կին հանրության և պառլամետի ողջ ուշադրությունը կլանեցին: Մինչդեռ հակասահնմանադրականությունն ակնհայտ է և անհերքելի՝ տեղի է ունենում ՀՀ ՏԱՐԱԾՔԻ ՕՏԱՐՈՒՄ, որտեղ ՀՀ-ն զրկվում է բոլոր իրավունքներից և զրկվում ինքնիշխանությունից, իսկ այն հանգամանքը, որ դա ընդամենը 99 տարով է օտարվում, էական չէ, քանզի, նախ, 99 տարին հավերժություն է այս արագ զարգացող աշխարհում, երկրորդ՝ օտարումը օտարում է մնում, անկախ ժամկետներից:
Սրանք, իհարկե, չեն հասկանում և հասկանալու իրավունք էլ չունեն, բայց սրանց վերադասն էլ չհասկացավ, որ Իրանի պես լուրջ պետության հետ խաղեր չեն անում: Էդ մարդիկ իրենց դաշնակիցների հետ աշխարհը զրկեցին երկու ստրատեգիական միջանքներից ամերիկացիների պատճառով՝ փաստացի փակելով Հորմուզն ու Կարմիր ծովը, և էդ մարդիկ ասել են, որ թույլ չեն տա իրենց քթի տակ պեդոֆիլի (Թրամփին նկատի ունեն) անունը կրող որևէ բան, առավել ևս՝ ռազմական ներկայություն: Իհարկե, ամերիկացու տանձին չէ, եթե վաղը Սյունիքն ընկնի Քաթարի հեղուկ գազի գործարանի օրը (ողորմի էդ գործարանին, լավն էր), ՀՀ իշխանությունն էլ իրավուք չունի անգամ այդ մասին մտածել, բայց էս երկրում ընդդիմություն կա, չէ՞, դրանց տանձին էլ չէ՞ գալիք արհավիրքը:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ