Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Լևոն Տեր-Պետրոսյանը կկայացնի ճիշտ որոշում

Լևոն Տեր-Պետրոսյանը կկայացնի ճիշտ որոշում
31.10.2012 | 16:04

-Ի՞նչ եք կարծում` Լևոն Տեր Պետրոսյանի առաջադրումը կարո՞ղ է վճռորոշ և իրատեսական լինել:

-Գիտե՞ք, երբ ՀԱԿ-ի կազմում էի, նման դեպքերում իմ տեսակետները Լևոն Տեր-Պետրոսյանին ասում էի, մասնավորապես` ես համարել եմ, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը չպետք է առաջադրվի Երևան քաղաքի ավագանու ընտրություններում, ես դեմ եմ եղել նաև նրա` խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրացուցակը գլխավորելուն, համարելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ուղին անցած գործիչը չի կարող 131-ից մեկը լինել: Ավելին, այն ժամանակ մենք խնդիր ունեինք ապացուցելու, որ ՀԱԿ-ը ընտրություններն օգտագործում է փոփոխությունների հասնելու և ոչ թե իր լիդերներին պատգամավոր դարձնելու համար: Այդ պատճառով ես անգամ մամուլով տեսակետ եմ հայտնել, որ ճիշտ կլինի` համամասնական ընտրացուցակը գլխավորեն մեր ակտիվ երիտասարդները, ովքեր պայքարի առաջամարտիկներ են և ում համար չկան հեղինակություններ իրենց ճշմարտությունից վեր: Բայց հիմա ես ինձ իրավունք չեմ վերապահում այդ հարցով տեսակետ հայտնելու` համոզված լինելով, որ առաջին նախագահը ամենափորձառու քաղաքական գործիչներից է և, իր համախոհների տեսակետները հաշվի առնելով, կկայացնի ամենաճիշտ որոշումը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի` ներքաղաքական իրավիճակին և արտաքին քաղաքական խնդիրներին վերաբերող հարցազրույցը կարդացեք թերթի առաջիկա համարում:

Դիտվել է՝ 5586

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ