Կան մարդիկ, որոնք անամոթությունը շփոթում են ազատամտության, իսկ հաճախ` նաև համարձակության հետ: Հասարակության, առավել ևս` պետության համար վտանգավոր են հատկապես նրանք, ովքեր երկիր են ղեկավարում հենց այդ թյուրըմբռնմամբ...
Հետաքրքիր է, որ մեր հարևանությամբ կատարվող այս խառը իրավիճակում մարդիկ գալիս, զարմացած ասում են, թե մեր քաղաքական ղեկավարությունը նարդի է խաղում կամ ուրախ ավտոբուս քշում...
Ինչ էլ որ մտածած լինեն՝ իրենց դեմ աշխատեց, որովհետև, ի տարբերություն նրանց, ովքեր նոր են հասկացել, որ պետք է կարդալ, բազմաթիվ մարդիկ վաղուց կարդում են ու գիտեն ճշմարտությունը...
Ամենավատն այն է, որ ձեզ արդեն չեն էլ քննադատում, որովհետև ձեզնից լավի ակնկալիք վաղուց չկա: Նշանակում է, որ ձեզ արդեն դատապարտել են, ձեր հեռացումի (խաղաղ կամ` ոչ խաղաղ) թայմերը միացված է...
Անասելի մեծ ցավ եմ ապրում Ռուբեն Վարդանյանի համար։
ՈՒ ինձ համար այդպես էլ օդում մնում են անպատասխան հարցեր՝
Ինչու՞ գնաց այդ քայլին, ինչի՞ն էր պետք, ի՞նչ արեց ի վերջո, ինչի՞ հասավ...
Մի քանի օր առաջ այս փոսում «տոնածառ» էր տեղադրված (առաջին նկար): Այնուհետև` Ջեյ Դի Վենսի այցելության օրը, «տոնածառը» տապալվեց և տեղը աթոռ տեղադրվեց: ԱՄՆ փոխնախագահը գնաց, սակայն աթոռը մնաց...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...