Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Խիստ զարմացած եմ

Խիստ զարմացած եմ
19.09.2026 | 14:08

Հարգելի Դիլիջանի համայնքապետարան, կուզենայի հասկանալ կոնկրետ ի՞նչ քայլեր են արվել ՍԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ անվան, թողած մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող․․․ Տարիներ շարունակ ինքս եմ համալրում նրա ֆոնդը, զբաղվում կյանքի և գիտական գործունեության անհայտ հարցերով, ուսումնասիրմամբ և լուսաբանմամբ, փնտրում նյութեր, հանդես գալիս հրապարակումներով, այս տարիներին նրա ֆոնդը համալրվել է հատկապես իմ շնորհիվ․․․ Ամենածավալուն աշխատանքս կարծում եմ Ձեզ հայտնի է, նրա մասին ուսումնասիրությունը, որը շատերի բնորոշմամբ հուշարձան դարձավ ՍԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ հիշատակին, որը ոչ միայն նրա կյանքի և գործունեության մասին է, այլև Դիլիջանի պատմության և դիլիջանցիների։ Ի դեպ, դա արվել է իմ նյութական միջոցով և ցանկությամբ, և հոգևոր պարտքի ու հիշատակի այն գիտակցումով, որ Դիլիջանը նաև իմ նախնիների՝ մեծերիս ծննդավայրն է։
Արդեն 48 տարի Դիլիջանում նրան հիշեցնողը իր շիրիմն է, որին պարբերաբար այցելում եմ, թանգարանի հետ կապված անունը և գիրքը․․․
Շատ կուզենայի հասկանալ Ձեր վերը ընթերցածս տողերի իսկությունը (տեքստը՝ Հ․Գ․-ում), այդ պահին հիշում եմ, որ ՍԵՐԻԿ ՍՏԵՓԱՆՈՎՆԱՅԻՆ առնչվող հիշատակելի օրը համայնքապետարանի մշակույթի բաժնից որևէ մի աշխատակցի չտեսա և չծանոթացա, չլսեցի կարծիք, խոսք․․․․Դիլիջանին ամենաշատը նվիրած ու նվիրված արվեստաբան, ինքնուս ասեղնագործուհի, ՀՍՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ, պատվավոր դիլիջանցի ՍԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆՆ իր անվամբ ո՛չ մի հիշատակ չունի իր ծննդավայր քաղաքում՝ փողոց, արվեստի դպրոց, մշակույթի տուն կամ թանգարան... Արդար չէ բնավ։ Ի դեպ, 1920 թվականին Դիլիջանում առաջին թանգարանը հենց նա է հիմնադրել, գրադարանում բացել առաջին խմբակները` ձեռագործի, նկարչության, լեզվի և գրականության։ Ստացվում է, որ ժամանակին Դիլիջանում ապրած և աշխատած բոլորն արժանավոր էին, բայց ամենաանտեսվածը ՍԵՐԻԿԸ: Սերիկ Դավթյանը ողջ կյանքում միայն ստեղծել է, արարել, հավաքել` ի պահ տալով հայ մշակույթը Հայաստանի թանգարաններին: Երկրորդ Սերիկ Դավթյան այլևս չե'նք ունենալու... Տոհմիկ դիլիջանցու զավակ և թոռ, Սերիկ Դավթյանի կենսագիր՝ Մերի Քեշիշյան։ Շնորհակալություն․․․

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Հ․Գ․
Դիլիջանի համայնքապետարան / Dilijan Municipality / Мэрия Дилижана

Այսօր Դիլիջանի անվանի զավակ, արվեստաբան, ազգագրագետ, մանկավարժ և հայկական ժողովրդական արվեստի նվիրյալ Սերիկ Դավթյանի ծննդյան օրն է։
Սերիկ Դավթյանը ծնվել է Դիլիջանում և իր ամբողջ կյանքը նվիրել հայկական ժողովրդական ու դեկորատիվ-կիրառական արվեստի ուսումնասիրությանն ու պահպանմանը։ Նրա գիտական աշխատանքների շնորհիվ սերունդներին են փոխանցվել հայկական ասեղնագործության, ժանյակի, կարպետի և ժողովրդական արվեստի այլ ճյուղերի մասին արժեքավոր գիտելիքներ։
Նրա հեղինակած «Հայկական ժանյակ», «Հայկական ասեղնագործություն», «Հայկական կարպետ» և այլ աշխատություններ այսօր էլ կարևոր տեղ ունեն հայկական կիրառական արվեստի ուսումնասիրության մեջ։
Դիլիջանի համար Սերիկ Դավթյանի անունը ոչ միայն պատմական հիշողություն է, այլև քաղաքի մշակութային ինքնության մի կարևոր մաս։ Նրա թողած ժառանգությունը շարունակում է ապրել արվեստի, կրթության և մշակութային ժառանգության պահպանության միջոցով։
Շնորհավորում ենք մեծ դիլիջանցու ծննդյան տարեդարձը՝ արժևորելով նրա հիշատակն ու հայրենի քաղաքի մշակութային պատմության մեջ թողած անգնահատելի հետքը։
Դիտվել է՝ 140

Մեկնաբանություններ