Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

Օրհնեք ձեր թշնամիներին

Օրհնեք ձեր թշնամիներին
24.04.2026 | 21:59

Ապրիլի 25

Հաճախ ասեք. «Աստված Օրհնի» նրանց, ում հետ ներդաշնակ չի ձեր հարաբերությունը. կամ նրանց, ում կամենում եք օգնել:

Ասեք այս, սրտանց ցանկանալով, որ հաջողության, ուրախության և օրհնության անձրևներ տեղան նրանց վրա:

Ինձ թողեք անհրաժեշտ դաստիարակությունը կամ նրանց սրտի սրբագրումը. դուք միայն ցանկացեք նրանց ուրախություն և օրհնություն:

Այժմյան ձեր աղոթքը թող այն լինի, որ նրանք սովորեն սրբագործվել:

Ախ, ինչքան լավ կլինի, որ Իմ որդիները Ինձ թողնեն Իմ Գործը, և իրենք զբաղվեն այն գործով, որ Ես տալիս եմ իրենց:

Սիրեք, սիրեք ամենքին, դարձյալ եմ ասում` սիրեք:

Սերը բոլոր դժվարությունները հեռացնում է ասպարեզից:

Սերն է, որ ձեզ հաջողություններ պիտի բերի:

Աստված, որ բնաջնջում է չարությունը. Աստված, որ բարին է ստեղծում, Սեր է:

Երբ դուք սիրում եք միմյանց, նշանակում է` Աստծուն եք իրագործում ձեր կյանքում: Իսկ Աստծուն իրագործել կյանքի մեջ` նշանակում է ի հայտ բերել ամեն կարգի ներդաշնակություն, ուրախություն և երջանկություն։

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ