ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հրադադարի ռեժիմի ավարտի կոնկրետ ժամկետ չի սահմանել՝ հայտարարել է Սպիտակ տունը: Հրադադարի ժամկետների վերաբերյալ վերջնական որոշումն ընդունելու է անձամբ Թրամփը, և այժմ նա սպասում է իրանական ղեկավարության «միասնական պատասխանին»՝ խաղաղության համաձայնագրի համար ԱՄՆ-ի առաջարկած պայմանների առնչությամբ:               
 

Հայի տականքը հավասարը չունի

Հայի տականքը հավասարը չունի
25.10.2025 | 13:33

Կարծում եք վրացու, ռուսի կամ հույնի հոգևորականները լա՞վն են մերոնցից։

Այդպես կկարծի միայն վերջին ու վերջացած անասունը, միայն առաջին ու վերջին նիկոլոիդը։

Մտեք վրացական, ռուսական, հունական ու ցանկացած այլ եկեղեցի, փորձեք շփման մեջ մտնել նրանց հոգևորականների հետ։

Անասուն պիտի լինել՝ չտեսնելու համար տարբերությունը, շահեկա՛ն տարբերությունը։

Ո՞վ ունի հայ հոգևորականի գթասրտությունը, անմիջականությունը, մարդասիրությունը․․․ Ո՜նց կարող ես մեր եպիսկոպոսներին համեմատել այլազգիների հետ։

ՈՒրեմն ինչո՞ւ վրացու, ռուսի կամ հույնի մտքով չի անցնում կործանել իր եկեղեցին։

Այստե՛ղ է, որ պատճառը համեմատության մեջ է։

Հայի տականքը բազմապատիկ ավելին է, քան վրացունը, հույնինը, ռուսինը․․․

Հայի տականքը հավասարը չունի։ Հայի տականքը, հայի նիկոլոիդը, որ այսօր իրավիճակի տերն է։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3648

Մեկնաբանություններ