Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Ապրե՛լ եմ ուզում

Ապրե՛լ եմ ուզում
14.01.2026 | 11:38

Նորից ապրելու սարսափ-անուրջից

Արյունոտվում է իմ առավոտը,

ՈՒ պահը դառնում է պողպատե լեզ՛կ`

Ծանր ու հուսահատ զանգահարելու

Պահե՛րս ապրելիք։

Ապրե՛լ եմ ուզում` առանց զանգերի

Մահվան կոչնակի,

Ապրե՛լս փաստեք։

ՈՒ թող խնկարկվի ապրելիք օրվա իմ

Առավո՛տը,

Եվ ծունր իջնեմ հրաշքիդ առաջ,

Առավո՛տ լուսոյ` հույսի՛ ճառագայթ։

ՈՒ լույսը փնջե՛ք, ու հույսը խնկե՛ք

Շա՛ղ տվեք անցած-չապրածիս վրա,

ՈՒ ապրելիքս` արդեն այնքա՜ն ցավ,

Մե՛ղմ կոչնահարեք.

Ցավա՛ծ է հոգիս...

Ապրե՛լ եմ ուզում։

Վիոլետա ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3921

Մեկնաբանություններ