Հարգելի ընդդիմադիրներ, մի մտեք գերագույն գլխավոր «մուտիլովշիկի» անհեթեթ օրակարգերի մեջ: Գերմանացի փիլիսոփա Կանտը մի լավ խոսք ուներ, ասում էր՝ անհեթեթ հարցեր տվողը նման է որձ այծին կթել ցանկացողին, իսկ այդ հարցերին պատասխանողը՝ տակը մաղ պահողին...
Ես գիտեմ, որ արդարության մասին մարդկանց պատկերացումները տարբեր են, սակայն նախընտրական շրջանում մի հարց եմ ուզում տալ: Ի՞նչ եք կարծում, արդա՞ր է, որ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանն ու ախուրյանցի Անոն ունեն հավասար ձայնի իրավունք...
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել ՔՊ-ի վարչության նիստում, ինչպես նաև կուսակցության խորհրդարանական խմբակցությունում...
«Մենք պետք է հստակ ընտրություն կատարենք, Ղարաբաղի շարժումը շարունակու՞մ ենք, թե ոչ: Եթե շարունակում ենք, դա նշանակում է նոր պատերազմ, չի կարող ուրիշ կերպ լինել...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...