Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Կարևորը՝ չընկնեն իշխանության լարած թակարդը

Կարևորը՝ չընկնեն իշխանության լարած թակարդը
31.03.2026 | 17:08

Որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան ավելի են ուժեղանում իշխանության բռնաճնշումներն ընդդիմության նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակ են աշխատում ոստիկանությունը, քննչական կոմիտեն, դատախազությունը, ԱԱԾ-ն, արտաքին հետախուզական ծառայությունը, նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանը։ Բնական է, որ նշվածները կարող են ամեն տեսակի կեղծ մեղադրանքներ հնչեցնել հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ ու նույնիսկ «ապացույցներ» գտնել դրանց համար։

Ասենք՝ Նիկոլի ձեռքի տակ աշխատող ոստիկանության համար ի՞նչ մի դժվար բան է մի երկու բոմժի հանձնարարել, որ Սամվել Կարապետյանի անունից հանցանքներ գործեն, հետո «խոստովանեն», որ դա արել են «Ուժեղ Հայաստանի» համար։ Իշխանությունը դրա ձևերը լավ գիտի ու պարբերաբար անում է։

Մարդկանց գլխին սարքելու ձևեր, մանավանդ Նիկոլի կառավարության համար, խաղ ու պար է։

Կարևոր է, որ Նիկոլի կառավարության կողմից բռնաճնշումներին պատրաստ լինեն ընդդիմադիր ուժերը և չընկնեն թակարդը։ Մնաց 2 ամիս։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3696

Մեկնաբանություններ