Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա. նրանց շահերը կներկայացնեն պաշտպանները

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա. նրանց շահերը կներկայացնեն պաշտպանները
28.08.2026 | 13:03

Հայտարարություն

Ի գիտություն մեր զավակների հայտնում ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը նշանակվել է 2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավունքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները նիստին չեն ներկայանա։ Նրանց շահերը կներկայացնեն պաշտպանները։

Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եպիսկոպոսների իրավունքները պետք է անհապաղ վերականգնվեն և նրանց նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը՝ դադարեցվի։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ