Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Լսել Նիկոլին ու անել հակառակը

Լսել Նիկոլին ու անել հակառակը
02.07.2025 | 13:32

Նորմալ քաղաքացուն շատ բան պետք չէ բացատրել։ Նա պետք է լսի Նիկոլ Փաշինյանի ողջամիտ ընդդիմախոսներին ու անի ճիշտ այնպես, ինչպես ասվում է։

Նորմալ քաղաքացին նորմալ գործելու մեկ այլ բանաձև էլ ունի՝ լսել Նիկոլ Փաշինյանին ու անել ճիշտ հակառակը։

Օրինակ՝ եթե Նիկոլը սպառնում է ՀԷՑ-ի աշխատակիցներին ու կոչ անում չմասնակցել հուլիսի 4-ին ի պաշտպանություն գործարար Սամվել Կարապետյանի և ընդդեմ նիկոլական ապօրինությունների տեղի ունենալիք հավաքին, ապա ՀԷՑ-ի ու ոչ միայն ՀԷՑ-ի աշխատակիցներն անպայման պետք է մասնակցեն այդ հավաքին։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 8551

Մեկնաբանություններ