ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու հնարավորությունն այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկրի միջուկային ծրագրի ու բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման վերաբերյալ նախնական բանակցությունները արդյունք չեն տվել: «Հուսանք, որ Իրանը արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի արդար ու իրավահավասար համաձայնագիր՝ առանց միջուկային զենքի, որը շահեկան կլինի բոլոր կողմերին»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։               
 

Խորհրդարանական ընդդիմության հեռանալը կնշանակի հնարավորություն տալ Նիկոլին առնվազն ևս 5-6 տարի մնալ Հայաստանի իշխանության ղեկին

Խորհրդարանական ընդդիմության հեռանալը կնշանակի հնարավորություն տալ Նիկոլին առնվազն ևս 5-6 տարի մնալ Հայաստանի իշխանության ղեկին
24.10.2024 | 15:28

Նիկոլին հիմա օդ ու ջրի պես անհրաժեշտ է ընդդիմադիր պատգամավորների կողմից մանդատները վայր դնելը։ Ավելի լավ նվեր ընդդիմությունը հիմա չի կարող անել Նիկոլին, քան՝ խորհրդարանից հեռանալը։

Ասեմ՝ ինչու։

Եթե ընդդիմությունը մանդատներից հրաժարվեր 2024-ի մայիսին, երբ Սրբազան շարժման հետևից գնում էր մոտ 100 հազար մարդ, ու Նիկոլի դիրքերը թուլացել էին նաև վարչական և ուժային ռեսուրսների առումով, ապա հասկանալի կլիներ, բայց հիմա, երբ Նիկոլը կրկին հսկում է վարչական և ուժային կառույցները, ոստիկանությունը, համայնքապետարանները, մյուս բոլոր պետական կառույցները Նիկոլի միանձնյա հսկողության տակ են, այլ կերպ ասած, բոլոր պետական կառույցները, իմանալով Նիկոլի դավաճանության ու թուրքահպատակության մասին, շարունակում են կզած մնալ Նիկոլի դիմաց, ընդդիմության հեռանալը կնշանակի հնարավորություն տալ Նիկոլին առնվազն ևս 5-6 տարի մնալ Հայաստանի իշխանության ղեկին։

Ընդդիմության կողմից հիմա մանդատներ վայր դնելը Նիկոլին հնարավորություն կտա 2 բան անել․

1․ Ըստ 2021թ․ ստացած ձայների՝ խորհրդարան բերել կեղծ ընդդիմությանը՝ Էդմոն Մարուքյանին, Լևոն Շիրինյանին, Արման Բաբաջանյանին, Արամ Զ․ Սարգսյանին, Տիգրան Արզաքանցյանին և նման մյուսներին, որոնք էլ Նիկոլի հետ նույն թուրքական մուղամի տակ կքանդեն երկիրը։

2․ Նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություն, որտեղ կիրառելով իր ունեցած վարչական և ուժային լծակները, նորից դառնալ մեծամասնություն կամ կոալիցիա կազմել վերոնշյալ կեղծ ընդդիմության հետ։

Հաշվի առնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը իր իսկ սխալների և ոչ արդյունավետ գործողությունների հետևանքով զգալիորեն կորցրել է հանրային համակրանքը, ուստի դժվար թե կարողանա ընտրությունների միջոցով ՀԻՄԱ, կրկնում եմ, ՀԻՄԱ մեծամասնություն վերցնել։

Այս պարագայում հիմա չկա նաև ընդդիմադիր միասնական ճակատ, որն իր շուրջը կհամախմբի հանրության մեծամասնությանը։

Սրբազան շարժումը, Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, կարող է այդ դերը կատարել, բայց այն էլ դեռևս չունի համակարգային կառավարում, որպեսզի կարողանա ամբողջ հանրությանը միավորել մեկ գաղափարի ներքո։ Այդ ուղղությամբ պետք է ակտիվ և բազմակողմանի աշխատել։

Հետևաբար․

Այս պահին, Հայաստանի ազգային շահերից ելնելով, ցանկալի չէ արտահերթ խորհրդարանական ընտրություն՝ Նիկոլի մասնակցությամբ։

Հիմա լավագույն տարբերակը Նիկոլին հավիտյանս հեռացնելն է իշխանական աթոռից, որից հետո միայն նշանակել ընտրություն՝ առանց Նիկոլի մասնակցության։

Մյուս պարագայում՝ միավորել ջանքերը և պատրաստվել 2025-ի արտահերթ կամ 2026-ի հերթական ընտրությանը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 12649

Մեկնաբանություններ