Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Հայրենիքը հույսի խարիսխն է համայն հայության

Հայրենիքը հույսի խարիսխն է համայն հայության
21.07.2026 | 11:36

Մեր Եկեղեցին պիտի շարունակի իր առաքելությունը մեր Հայրենիքի խաղաղ, ապահով, բարօր ու բարեշեն կյանքի համար։ Հայրենիքը հույսի խարիսխն է համայն հայության: Ի սփյուռս աշխարհի մեր ժողովուրդը նայում է Հայրենիքին ինչպես իր գալիքին, որը պատկերացնում է երջանկավետ, հավատքով պայծառ, գիտությամբ ու մշակույթով ծաղկուն, հայրենի տուն և ապավինություն համայն հայոց համար:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց

Դիտվել է՝ 3904

Մեկնաբանություններ