Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա հարցվածների 28,8 տոկոսը պատրաստ կլիներ քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագրի», 14,9 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստանի», 12,1 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 8,7 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանի», 5,8 տոկոսը՝ «Միասնության թևերի» օգտին։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։ Ստացվում է՝ ընդդիմադիր ուժերը միասին կհավաքեին 41,5, ՔՊ-ն՝ 28,8 տոկոս:               
 

Ես գիտեմ, թե ինչպես ստիպենք ոստիկանությանը գործ անել, իսկ ՔՊ–ին՝ չափերի մեջ մնալ

Ես գիտեմ, թե ինչպես ստիպենք ոստիկանությանը գործ անել, իսկ ՔՊ–ին՝ չափերի մեջ մնալ
18.05.2026 | 13:07

Ահազանգեր եմ ստանում Մարտունու, Վայքի, Գյումրիի և այլ շրջաններից, որ անհայտ անձինք պոկում են ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական պաստառները, իսկ ոստիկանությունը բնակիչներին արգելում է ընդդիմության պաստառներ փակցնել իրենց տների պատշգամբներին, ինչը օրենքով արգելված չէ։

Փոխարենը, ըստ ահազանգերի, ՔՊ -ի նախընտրական պաստառները ամենուր անարգել փակցվում են խանութների, հանրային սննդի կետերի ցուցափեղկերին, տաքսիների վրա, ինչը օրենքով խիստ արգելվում է։

Սիրելի հայրենակիցներ, եթե որևէ մեկը ձեզ արգելի ձեր սեփական տների պատերին կամ պատշգամբներին փակցնել ընդդիմության նախընտրական պաստառ, անմիջապես ցույց տվեք ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 21-ը։

Իսկ եթե ձեր քաղաքում կամ գյուղում տեսնում եք, որ ՔՊ-ի կամ որևէ մեկ ուրիշ կուսակցության նախընտրական պաստառներ են փակցրել դպրոցների, համալսարանների, խանութների, սննդի կետերի, ավտոբուսների կամ տաքսիների վրա, ապա նախ դիմեք ոստիկանություն և պարտադրեք հանել այդ պաստառները, իսկ եթե ոստիկանները դա չեն անում, գրեք ինձ։ Ես գիտեմ, թե ինչպես ստիպենք ոստիկանությանը գործ անել, իսկ ՔՊ-ին՝ չափերի մեջ մնալ։

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 2152

Մեկնաբանություններ