ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Արդարացումներն ու պատճառաբանությունները միշտ ավելի թույլ են, քան՝ արդյունքը

Արդարացումներն ու պատճառաբանությունները միշտ ավելի թույլ են, քան՝ արդյունքը
13.06.2026 | 12:36


Մարդիկ արդյունքներով են առաջնորդվում, մարդիկ հիշում են արդյունքները, ելքերը, հանգուցալուծումները, քանի որ դրանք կնիքի պես դրոշմվում են ոչ միայն մարդու հիշողության մեջ, այլև՝ ենթագիտակցականի:

Արևմտյան քաղտեխնոլոգիաները հաջողում են մեկ եզակի պատճառով. դրանք աշխատում են մարդու ենթագիտակցության հետ և վրա, դրանք ճանաչում են մարդու հոգեմտավոր հույզերը, շարժիչները, մարդու մտքերի բնականոն ընթացքը և պահանջները:

Ելքեր, արդյունքներ, հանգուցալուծումներ:

Արցախյան խնդրի հակահայ ընթացքը մեր երկրի ներսում կարողացան գեներացնել հենց արդյունքի բացակայության հիմքով, նաև այն հիմքով, որ իշխանությունները վաղուց բաց չէին խոսում ժողովրդի հետ նույնիսկ ընթացքի մասին:

Արցախի հանձնումն ու հայաթափումը ևս կարողացան շրջել հօգուտ իրենց և հայի դեմ՝ հենց արդյունքի և հանգուցալուծման առկայության միջոցով: Վատ ելքը, անհաջող ելքը, պարտվողական ելքը ևս ելք է, և այժմ տեսնում ենք, որ դրա ընկալումը կարող է զուտ մեկնաբանության խնդիր լինել:

Հիշեք՝ ելքեր, արդյունքներ:

Անդադար նույնաբովանդակ ընթացքը լճացում է, հոգնեցուցիչ է, վանող է: Այստեղ շահում է նա, ով որսում է պահը և արդյունք է տալիս մարդկանց, լուծում է տալիս, ավարտված շրջափուլ է տալիս, ինչն էլ հնարավորություն է տալիս, նախ, ենթագիտակցորեն առաջ շարժվելու, ապա գիտակցաբար շարունակելու ապրել՝ ունենալով շարունակական տհաճ ընթացքի ավարտ:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 4189

Մեկնաբանություններ