ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել

Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել
28.07.2026 | 12:05

Երկրիս կառավարիչներն առավոտից երեկո խոսում են ինքնիշխանության ամրապնդումից, բայց իրականում պետությունը դարձնում են արտաքին ուժերի համար մարտադաշտ՝ թուլացնելով պետության ինքնիշխանությունը։

Փաստերով ներկայացնեմ. սկզբում Ադրբեջանի հոգեւոր առաջնորդն է պահանջում պայքարել Հայ Եկեղեցու դեմ։

Հետո Ադրբեջանի ղեկավարն է ՀՀ կառավարիչներից պահանջում փոխել սահմանադրությունը։

Այդ ընթացքում ԵՄ-ն փաստացի ՀՀ կառավարիչներից պահանջում է դառնալ մեկ այլ աշխարհաքաղաքական բեւեռի դեմ «պլացդարմ»։

Քիչ անց ԱՄՆ-ն իր ձեռքում կենտրոնացնում է TRIPP նախագծի վերահսկողական փաթեթը։

Այնուհետեւ Թուրքիան պահանջում է ականջալուր լինել Ադրբեջանից հնչող պահանջներին։

Հիմա էլ Ռուսաստանից են առաջարկում ՀՀ-ում իրականացնել հանրաքվե։

Ինչպես տեսնում ենք, չկա մի օրակարգ, որն արտաքին ազդեցություն չունենա։

Ու այսքանից հետո էս մարդիկ դեռ համարձակվում են խոսել ՀՀ անկախությունից եւ ինքնիշխանությունից։

ՀՀ՚-ն դարձնում են արտաքին կենտրոնների ամբիցիաների բավարարման ու հնարավոր բախման վայր։

Պատկերացնու՞մ եք, եթե ՀՀԿ իշխանության տարիներին այս հրապարակային պահանջների մի փոքր մասը լիներ։

Ի՞նչ կանեին ու կասեին այսօրվա «ինքնիշխանները»։

Բա խոսեք, ինչու՞ եք բերաններդ ջուր առել։

Էլ երկիր ու աշխարհաքաղաքական բեւեռ չմնաց, որ ՀՀ-ին պահանջ կամ «առաջարկ» չներկայացնի։

Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը բացարձակ արժեք է, եւ ամենեւին կապ չունի, թե այդ «առաջարկները» որտեղից են հնչում։

Էդուարդ Շարմազանով

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ