ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Մենք սովոր ենք կողքից նայել հանցանքին

Մենք սովոր ենք կողքից նայել հանցանքին
25.10.2026 | 14:18


Ազգովի Ֆեյսբուքում ծնկներս ենք ծեծում, թե իշխանության հրահանգով Արագածոտնի Արտենի գյուղում հանել-դեն են շպրտել Զորավար Անդրանիկի նկարը։ Բոլորը ամոթանք են տալիս թուրքահպատակ իշխանությանը։
Իսկ ի՞նչ ասել Արտենիի բնակիչներին։
Ամենայն հարգանքով Արտենիի բնակիչների նկատմամբ, բայց եթե գյուղացիները կանգնեին այդ ամբարձիչ կռունկի դիմաց ու թույլ չտային հանել Զորավարի նկարը դպրոցի վրայից, թեկուզ ոմանց տանեին ոստիկանություն, մի քանի ժամ պահեին, բաց թողնեին։ Գյուղը կանգներ, գերան կոտրեր, որևէ մեկը կհամարձակվե՞ր հանել Անդրանիկի նկարը։
Չէին հանի, վստահ եղեք։
Մենք սովոր ենք կողքից նայել հանցանքին, լավագույն դեպքում նկարել դա, հետո բողոքել, թե հանցանք եղավ։
Մենք նույնկերպ կողքից, հեռադիտակով նայեցինք Արցախի հայերի ցեղասպանությանը, հետո բողոքել սկսեցինք, թե այդպես եղավ։
Գոնե մեկ անգամ մարդիկ ելա՞ն ազգային ինքնության պաշտպանության, որ տեսնեն իշխանության և թուրքերի վախերը։
Չելան։
Դրանից էլ սնվում է թուրքական իշխանությունը։
Մի բողոքեք, երբ ինքներդ ձեր անգործությամբ ու վախկոտությամբ եք ոգեշնչում թշնամուն։
Լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկաչոք։

Նաիրի Հոխիկյան
Դիտվել է՝ 2230

Մեկնաբանություններ