Այս աշունն եկավ ու փշրեց կյանքիս
Ինքնախաբկանքի ոսկեօղ շղթան,
Օձապարանը հագցրեց վզիս
Եվ պինդ սեղմում է որպես վերջաբան։
Նժարը սիրո ու ատելության
Ի վնաս սիրո՝ ծանր կախվել է,
Վերուվար չունի առաջվա նման,
Հին մղձավանջը նորից սեղմել է։
Ինքնախաբկանքի ոսկեօղ շղթան
Թագ էինք սարքել մեր անոտ գահին
Ու դաշնակիցներ ճարել հոգեհան,
Որ դանակները լավ սրում էին։
Մեզ փրկիչ էինք կարգում օտարին․․․
Հին ղասաբները մորթելուց առաջ
Եզների վիզը նախ շոյում էին
Ու հետո տանում մորթին ընդառաջ․․․
Փրկիչաորոն մեր ճանապարհին
Մատաղացու գառ մնացինք խոնարհ։
Մենք այրել էինք կամուրջները հին․
Մատաղ է ուզում մի սոված աշխարհ․․․
17․11․2021
Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Բաժնի բոլոր նորությունները »02.08.2026
2026 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |