Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ չէ։ Նա Եկեղեցու դեմ դուրս եկած նոր տեսակի կրոնական քարոզիչ է: «Երկրի հակառակ կողմի» քարոզիչն է նա և եկել է քնից հանելու, նիրհից արթնացնելու այն ամենը, ինչից խորշում է արժանապատիվ հայն ու քաղաքացին...
Հունական գավառական քաղաքում ժամանակը դանդաղ է հոսում՝ թանձր ձիթայուղի պես։ Հույները թե՛ սիրում են հայերին, թե՛ հարգում՝ տեսնելով նրանց մեջ երկար զրույցների, թունդ սուրճի ու անհոգ հանգստի նույնպիսի սիրահարների...
Կան քաղաքական վերադասավորումներ, որոնք պարզապես տակնուվրա են անում հանրային բարոյականությունը: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի՝ կառավարող ուժի թեկնածու դառնալու փաստը հենց այդպիսի մի դեպք է...
Օհան Դուրյանն այսօր կդառնար 104 տարեկան։
Դեռ Երուսաղեմում կոմպոզիցիա և խմբավարություն սովորած երաժիշտը Եվրոպայում զարմացնում էր իր ֆենոմենալ հիշողությամբ, խոր և զգայուն երաժշտականությամբ...
Այո, կան անուններ, որոնք ամենուր ճառագում են, նրանց տեսակը շրջապատի համար մշտնջենական կանաչ լույս է: Նրանք իրենց կերպարով ուսուցանող, մեծ դպրոց թողնող տեսակ են...
«Մոնթեն եղել է դավաճան ու մեղադրված է եղել Իսրայելի լրտես լինելու մեջ։ Եղել է վախկոտի մեկն ու կյանքը փրկելու համար փախել է Հայաստան։ Հետո շատ պատահաբար հայտնվել է Արցախում, բայց իհարկե ոչինչ չի արել ու պարզապես շարքային ֆիդայի է եղել...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...