-
17.03.2015|
17:36
Մարտի 17-ին տեղի ունեցավ «Ես ուսանող եմ» խորագրով լուսանկարների երկրորդ միջազգային մրցույթի աշխատանքների ցուցադրություն և մրցույթում հաղթած լուսանկարների հեղինակների պարգևատրում։
-
17.03.2015|
16:18
ՀԱԿ-ը միշտ հայտարարել է, որ այս կործանարար իշխանությունների հետ ոչ մի քննարկելու բան չունի, հիմա ինչո՞ւ պետք է նման հայտարարություն անող քաղաքական ուժին ձևի համար հրավիրեն... Ախր ՀԱԿ-ը բարդ է, այնտեղ տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ ունեն:
-
17.03.2015|
15:57
Մարտի 17-ին ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստում բացվեցին մրցույթին դիմած ՀԿ-ների հայտերը։
-
17.03.2015|
15:13
Ընդդիմադիրները նախագահականում հյուրընկալվելուց հետո սկսել են լրագրողներին ներկայացնել իրենց տեսլականը սահմանադրական բարեփոխումների առնչությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը` վերահաստատելով, որ իրենք կտրականապես դեմ են կիսանախագահական կառավարման մոդելին:
-
17.03.2015|
11:51
Մարտի 16-ին Փարիզում կայացել է ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը և պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:
-
16.03.2015|
18:43
Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ համապարփակ ու բազմակողմանի համագործակցությունը ժողովրդավարության, օրենքի գերակայության, հիմնարար ազատությունների պաշտպանությանը, արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերում՝ Եվրանեսթի ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
16.03.2015|
18:33
Այսօր Ազգային ժողովում մեկնարկեց ԵՄ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նստաշրջանը, որի քառօրյա աշխատանքներին մասնակցում են Արևելյան գործընկերության անդամ բոլոր երկրների պատվիրակությունները, բացի Ադրբեջանից։ Ըստ եվրոպացի պաշտոնյաների, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիր է բանակցվում:
-
15.03.2015|
12:06
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եգիպտոս աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ - եգիպտական քաղաքական հարաբերությունների մակարդակը և քննարկել տնտեսական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:
-
15.03.2015|
12:05
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է խորհրդի անցած վեց տարիների գործունեության հաշվետվությունը, այնուհետև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներից:
-
15.03.2015|
12:04
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկուցող, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ ՈՒոլթերի հետ, որ Բաքու է այցելել փաստահավաք առաքելությամբ: