10.02.2015|
13:08
Բեռլինում ավարտվել է ՈՒկրաինայի իրավիճակի կարգավորման հարցով չորեքշաբթի օրը կայանալիք Մինսկի գագաթնաժողովը քննարկելու նպատակով «նորմանդական քառյակի» ներկայացուցիչների հանդիպումը, որ տևել է մոտ 7 ժամ և փակ դռների հետևում: Գերմանական կողմից հանդիպմանը մասնակցել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարկուս Էդերերը, որին տեղական ԶԼՄ-ներն անվանում են արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի վստահված անձ: