ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Արտֆեստ» երիտասարդական հանրապետական 2-րդ բաց փառատոնը մեկնարկում է

«Արտֆեստ» երիտասարդական հանրապետական 2-րդ բաց փառատոնը մեկնարկում է
11.05.2014 | 13:18

ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը մայիսի 12-22-ը կանցկացնի «Արտֆեստ» երիտասարդական հանրապետական 2-րդ բաց փառատոնը, որը կրում է «Մեկ տանիքի ներքո» խորագիրը:

«Արտֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնն իր ձևաչափով տարբերվում է թատերական այլ փառատոներից, քանի որ այն ընդգրկում է արվեստի մի քանի ոլորտ միաժամանակ` թատերարվեստ, կինոարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն):
Փառատոնը նպատակ ունի աշխուժացնելու, սերտացնելու մայրաքաղաքի և մարզերի երիտասարդ ստեղծագործողների ներուժը, ընդլայնելու համագործակցության շրջանակը, փորձի փոխանակման արդյունքում կատարելագործելու երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունները և բացահայտելու նոր անուններ:
Այս տարի փառատոնին մասնակցում են ավելի քան 130 մասնակից` մայրաքաղաքի և մարզերի ստեղծագործական կազմակերպություններից և անհատ ստեղծագործողներ: Ստեղծագործությունների ցուցադրություններից հետո, մասնագիտական հանձնախումբը կորոշի հաղթողներին և լավագույնը ճանաչված ստեղծագործությունները կցուցադրվեն նաև մարզերում:
Երևանյան ցուցադրությունները կկայանան հետևյալ վայրերում.
Թատերարվեստ - ներկայացումները կցուցադրվեն ԵԹԿՊԻ-ի ուսումնական թատրոնում (ք. Երևան, Ամիրյան 26), Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում (ք. Երևան, Սայաթ-Նովա 4), Պետական կամերային երաժշտական թատրոնում, «Թատրոն 32»-ում:
Կինոարվեստ – ֆիլմերը կցուցադրվեն մայիսի 15 և 16-ին, ժամը 20:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում (ք. Երևան, Վարդանանց 16/1 ):
Կերպարվեստ – ստեղծագործությունները կցուցադրվեն երևանյան պուրակներում:
Բոլոր ցուցադրությունների դեպքում դահլիճների մուտքն անվճար է:

Դիտվել է՝ 1662

Մեկնաբանություններ