Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հովիկ Աբրահամյանն ու Մոհամմադ Ռեյիսին քննարկել են հայ-իրանական հարաբերությունները

Հովիկ Աբրահամյանն ու Մոհամմադ Ռեյիսին քննարկել են հայ-իրանական հարաբերությունները
08.06.2014 | 13:26

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Վարչապետը կարևորել է հարևան Իրանի հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, տարբեր ոլորտներում փոխգործակցության ամրապնդումը:
«Իմ նպատակն է՝ հետևողականորեն իրականացնել Իրանի հետ ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները և մշակել նոր ծրագրեր: Վստահ եմ, որ առաջիկայում այս ուղղությամբ ունենալու ենք մեծ ձեռքբերումներ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Դեսպանը շնորհավորել է նրան՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և փոխանցել Իրանի առաջին փոխնախագահի ջերմ ողջույնները: «ՈՒրախ ենք Ձեր նշանակման կապակցությամբ և վստահ, որ Իրանի ու Հայաստանի միջև հարաբերություններում նոր զարգացում կարձանագրվի»,- ասել է Մոհամմադ Ռեյիսին: Դեսպանի խոսքով՝ Իրանի իշխանությունները շահագրգռված են Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ ու հետագա խորացմամբ:

Դիտվել է՝ 760

Մեկնաբանություններ