Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Մայր Աթոռում կմեկնարկի միաբանների 6-րդ համագումարը

Մայր Աթոռում կմեկնարկի միաբանների 6-րդ համագումարը
18.06.2014 | 11:52

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կմեկնարկի Մայր Աթոռի միաբանների վեցերորդ համագումարը։ Էջմիածին ժամանած միաբաններին երեկ «Վաչե և Թամար» Մատենադարանում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Համագումարի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Կոմիտաս վարդապետ Հովնանյանն ասել է, որ Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ հավաքն առիթ է խոկման, միաբանական ծառայական ուխտի նորոգության և հոգևոր առաքելության արժևորման ու իմաստավորման:
Վեհափառ հայրապետը ասել է, որ ավանդաբար երկու տարին մեկ Մայր Աթոռում գումարվող միաբանական հավաքը գեղեցիկ առիթ է միաբանական ուխտի նորոգության, սիրո և գործակցության ոգու զորացման, կրտսեր միաբաններին հովվական փորձառություն փոխանցելու, ազգային-եկեղեցական կյանքը հուզող տարբեր խնդիրներ քննարկելու համար: Նա հավելել է, որ միաբանության ստվարացող շարքերը հավատ և հույս են ներշնչում հավատավոր հայ ժողովրդին եկեղեցու վաղվա լուսավոր օրվա նկատմամբ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ նույն օրը միաբանությունը Սուրբ Հռիփսիմե վանքում ներկա է գտնվել Սուրբ Հռիփսիմյանց տոնի առիթով մատուցված պատարագին

Դիտվել է՝ 1026

Մեկնաբանություններ