Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հակամարտության կողմերին զենքի վաճառքը հակասում է Ֆրանսիայի սկզբունքներին

Հակամարտության կողմերին զենքի վաճառքը հակասում է Ֆրանսիայի սկզբունքներին
11.07.2014 | 14:13

Ֆրանսիան Հայաստանին զենք չի վաճառել: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման առթիվ կազմակերպված լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Դեսպանը հերքել է ֆրանսիական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը, թե Ֆրանսիան Ադրբեջանին զենք է վաճառել: Անրի Ռենոն ասել է, թե նման բան չկա և զենքի վաճառքի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Դեսպանն ասել է նաև, թե Ֆրանսիան կողմնակից է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը և հակամարտության կողմերին զենք վաճառելը հակասում է իր երկրի սկզբունքներին: Հերքելով տեղեկությունը Անրի Ռենոն ասել է. «Այդպիսի իրողություն, իրականություն չկա»:

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ