Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Լա Տոմատինա Ամստերդամում

Լա Տոմատինա Ամստերդամում
15.09.2014 | 13:55

Ամստերդամում պատրաստվում են պատերազմի: Քաղաքի կենտրոնական հրապարակում: Պոմիդորներով: Պատերազմը ուղղված է ԵՄ-ից մթերքների ներկրման Ռուսաստանի արգելանքի դեմ՝ հաղորդել է ВВС-ին: Պոմիդորներով պատերազմի գաղափարը իսպանական «Լա Տոմատինա» փառատոնից է փոխառված: Մասնակիցները ավելի շատ գալու են զվարճանալու, քան բողոքելու: Կազմակերպիչները գնել են 120 հազար հատ պոմիդոր, որոնք անպիտան են որակվել սնվելու համար: Պատերազմի տոմսն արժի 15 եվրո:

Դիտվել է՝ 1019

Մեկնաբանություններ