Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումները Կանադայում

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումները Կանադայում
16.09.2014 | 22:34

Սեպտեմբերի 13-ին Կանադայի Մոնրեալ քաղաքի ՄկԳիլ համալսարանի Փոլաքի անվան հռչակավոր համերգասրահում կայացել է հանրահայտ «Մոլինարի» քառյակի համերգը, որով մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումները Կանադայում:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքից: Բացման խոսքով հանդես են եկել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով մատնանշել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը` որպես մարդկության դեմ ոճիրների կանխարգելման անհրաժեշտ պայման: Հնչել են Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի, Լևոն Չավուշյանի և Ջիվան Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները:

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ