Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

ՈՒկրաինան և Եվրամիությունը վավերացրին Ասոցացման պայմանագիրը

ՈՒկրաինան և Եվրամիությունը վավերացրին Ասոցացման պայմանագիրը
17.09.2014 | 12:13

Գերագույն ռադան Կիևում և Եվրախորհրդարանը Ստրասբուրգում միաժամանակ գումարած նիստերում վավերացրել են ՈՒկրաինայի և Եվրամիության Ասոցացման պայմանագիրը։ ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վավերացումն անվանել է «պատմական հանգրվան, որն ամրագրում է ՈՒկրաինայի ապագա արևմտյան զարգացման ուղղությունը»։
Մինչ Ասոցացման պայմանագիրը վավերացնելը Գերագույն ռադան դռնփակ նիստում հատուկ կարգավիճակ է տրամադրել Դոնեցկի և Լուգանսկի ռուսախոս շրջաններին։ Օրենքը ենթադրում է համաներում ռազմական բախումներում ներգրավված ռուս անջատականների և պետական բանակի զինծառայողների համար։ Հատուկ կարգավիճակը երկրի արևելյան շրջաններին տրամադրվում է երեք տարով։ Կիևը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններին առաջարկում է տեղական ընտրություններ անցկացնել այս տարվա դեկտեմբերի 7-ին։
Լուգանսկի անջատականների առաջնորդ Իգոր Պլոտնիցկին ասել է, թե «օրինագիծն ընձեռում է խաղաղ կարգավորման հնարավորություն, սակայն դեռ կան շատ հարցականներ»։ Նախագահ Պյոտր Պորոշենկոն ասել է, որ «հատուկ կարգավիճակը» երաշխավորելու է ՈՒկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը։
ՈՒկրաինայի նախագահը այսօր մեկնում է ԱՄՆ, Վաշինգտոնում նրան կընդունի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, նախատեսված են նաև հանդիպումներ խորհրդարանականների հետ:

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ

class="footer-right"> .