Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ադրբեջանի նպատակը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը տապալելն է

Ադրբեջանի նպատակը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը տապալելն է
29.09.2014 | 23:26

Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, լիագումար նիստի քվեարկությանն է ներկայացվել ԵԽԽՎ ադրբեջանական լոբբիի կողմից ներկայացված՝ «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» բանաձևի որոշման նախագիծը։ Նախագիծը ներկայացվել է Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆիկ Հուսեյնովի և հունական պատվիրակության անդամ, Իլհամ Ալիևի ընտանիքի մտերմուհի Դորա Բակոյանիսի կողմից։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անընդունելի է որակել ներկայացված նախաձեռնությունը՝ կոչ անելով ԵԽԽՎ-ին մնալ իր մանդատի շրջանակներում ու չանել քայլել, որոնք վնասելու են բանակցային գործընթացին ու էլ ավելի են սրելու կողմերի անվստահությունը։ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ բանաձևի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը տապալելն է։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված ձևաչափին զուգահեռ մի նոր գործընթաց սկսել. ահա այս ռազմավարությունն է որդեգրել Ադրբեջանը։ Ինչո՞ւ է Ադրբեջանը ցանկանում ձերբազատվել ԵԱՀԿ գործող ձևաչափից: Պատասխանը պարզ է՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Բավական է միայն լսել ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ, հակահայ ելույթները, կամ պարզապես հետևել այդ երկրի ռազմական բյուջեի աճի դինամիկային և ձեռք բերվող զինատեսակներին՝ խախտելով սպառազինությունների վերահսկման միջազգային ռեժիմներն ու պարտավորությունները, հասկանալու համար այդ երկրի իրական նպատակները»,-ասել է Հայաստանի պատվիրակության անդամը։ Նա գտնում է, որ նման նախաձեռնություններով Ադրբեջանը փորձում է Վեհաժողովի ուշադրությունը շեղել իր երկրում քաղաքական բանտարկյալների թվի աճից և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներից: «Փաստորեն, երկիր, որը նախագահում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության երաշխավորը հանդիսացող այս կազմակերպությունը, հեղինակազրկեց այն՝ կազմակերպության արժեքների ու սկզբունքների հանդեպ իր բացահայտ արհամարհանքով: Նմանատիպ նախաձեռնությունները ուղղակիորեն վնասելու են վերջին սահմանային լարվածությունից հետո հաստատված անչափ փխրուն կայունությունը»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը։

Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ