Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Բրազիլիայի նախագահական ընտրություններում կլինի երկրորդ փուլ

Բրազիլիայի նախագահական ընտրություններում կլինի երկրորդ փուլ
07.10.2014 | 12:26

Հոկտեմբերի հինգին Բրազիլիայում կայացած ընտրությունների նախնական տվյալներով՝ գործող նախագահ Դիլմա Ռուսեֆը ստացել է ընտրողների ձայների 41 տոկոսը, նրա մրցակից Աեսիո Նևեսը՝ 34 տոկոսը: Նևեսը սենատոր է և նախկին նահանգապետ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից: Ընդդիմության թեկնածու, սոցիալիստ Մարիա Սիլվան՝ նախկին բնապահպանության նախարարը, ձայների 21 տոկոսով երրորդն է: Ընտրությունների երկրորդ փուլը հոկտեմբերի 26-ին է:

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ