Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Իրանում ոստիկանական ինքնաթիռ է կործանվել

Իրանում ոստիկանական ինքնաթիռ է կործանվել
12.10.2014 | 11:58

Առնվազն յոթ մարդ է զոհվել Իրանի ոստիկանական ինքնաթիռի կործանումից, որը տեղի է ունցել երկրի Զահեդան քաղաքից ոչ հեռու:

Նախօրեին թեթև շարժիչային Turbo Commander ինքնաթիռը Իրանի մայրաքաղաքից թռել է դեպի հարավ-արևելք՝ հետաքննելու համար միջադեպը, որը կապված է ոստիկանների նկատմամբ հարձակման հետ: Ինքնաթիռի մեջ եղել է չորս ուղևոր և անձնակազմի երեք անդամները, որոնց թվում՝ ոստիկանության հետաքննական վարչության ղեկավարը: Փրկարարներին հաջողվել է հայտնաբերել ինքնաթիռի կործանման վայրը:

Դիտվել է՝ 630

Մեկնաբանություններ