Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հայաստան կայցելի Լիտվայի ԱԳ նախարարը

Հայաստան կայցելի Լիտվայի ԱԳ նախարարը
24.10.2014 | 13:37

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը: Նրան կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նույն օրը տեղի կունենան Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։ Լինաս Լինկյավիչուսը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ