Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Երիտասարդները խրամատներում մասնակցում էին ինժեներական աշխատանքներին

Երիտասարդները խրամատներում մասնակցում էին ինժեներական աշխատանքներին
27.10.2014 | 15:05

Հոկտեմբերի 24-26-ը Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը երկօրյա այցով գտնվում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ այցելեցին Հադրութի շրջանի զորամաս: Այցի շուրջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս սեպտեմբերի 12-ին ՀՊՏՀ նրա կատարած այցի ընթացքում:

Ծրագրի նպատակն էր բարոյական աջակցություն ցուցաբերել հայրենիքի սահմաններն անխախտ պահող զինվորներին, քաջալերել ու զորակցել: Այն միտված էր երիտասարդների շրջանում բարձրացնել մեր երկրի, պետության և բանակի դերն ու նշանակությունը և խորացնել բանակ-հասարակություն կապը։
Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու զինծառայողների առօրյային, ապրելակերպին, զորամասում զինվորների հետ միասին կատարեցին ինժեներական աշխատանքներ (խրամատներում կատարվող աշխատանքներ), այցելեցին դիրքեր, մասնակցեցին հրաձգության:
Ուսանողները պատրաստել էին նվերներ, որոնք ծրագրի ավարտին հանձնվեցին զինվորներին:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը միշտ եղել է հայոց բանակի և հայ զինվորի կողքին: Կուսակցության երիտասարդական կազմակերպությունը նույնպես բանակի և զինվորների համար զանազան ծրագրեր է իրականացնում։

Դիտվել է՝ 5976

Մեկնաբանություններ