Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Երիտասարդ հանրապետականները ձեռք են բերում քաղաքագիտական նոր գիտելիքներ

Երիտասարդ հանրապետականները ձեռք են բերում քաղաքագիտական նոր գիտելիքներ
29.10.2014 | 12:20

ՀՀԿ կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպությունում տեղի ունեցավ «Կուսակցություններ և գաղափարախոսություններ» խորագիրը կրող դասընթացը: Միջոցառման կազմակերպիչները ՀՀԿ կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական և քաղաքական հանձնաժողովներն էին:

Սեմինարին մասնակցում էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության տարածքային կառույցների շուրջ 40 անդամ:
Դասընթացի թեմաները բազմազան էին: Երիտասարդները հնարավորություն ունեցան ծանոթանալու գաղափարախոսությունների տեսակներին և կուսակցական համակարգերին, քաղաքական հոսանքներին և կուսակցությունների օրենսդրական կարգավորմանը: Նրանք մանրամասն ուսումնասիրեցին կուսակցությունների զարգացման պատմությունն ու հայ ազգային կուսակցությունների գաղափարախոսությունները:
Զեկույցներներով հանդես եկան քաղաքական հանձնաժողովի նախագահ Սմբատ Ղահրամանյանն ու գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Եվա Գրիգորյանը, ովքեր հույս հայտնեցին, որ այսօրինակ միջոցառումները կլինեն շարունակական:
Միջոցառման ավարտին ՀՀԿ ԵԿ կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպության նախագահ Միքայել Սահակյանը նշեց, որ նմանատիպ սեմինար-դասընթացները էլ ավելի կպատրաստեն կրտսեր կուսակիցներին և հնարավորություն կտան վերջիններիս ավելի ակտիվ ներգրավվածություն ունենալ քաղաքական գործընթացներում:

Դիտվել է՝ 1716

Մեկնաբանություններ