Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ֆրանսիայում հոսպիտալացրել են էբոլայով հիվանդի

Ֆրանսիայում հոսպիտալացրել են էբոլայով հիվանդի
02.11.2014 | 12:30

Ֆրանսիայում հոսպիտալացվել է Էբոլայով վարակված ՄԱԿ-ի աշխատակիցը:

«Հիվանդը, ով Սիերա Լեոնեում պայքարել է Էբոլայի տարածման դեմ, տարհանվել է հատուկ ինքնաթիռով»,-ասվում է Ֆրանսիայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ: Հիվանդին տեղավորել են հիվանդանոցի կարանտինային բաժանմունքում, որտեղ ավելի վաղ Էբոլայից հաջողությամբ բուժվել է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության կամավորական ֆրանսիացի բուժքույրը, ով էբոլայով վարակվել էր Լիբերիայում:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների՝ էբոլայից աշխարհում մահացել է 4951 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 13 567: Վիրուսի մահացությունը 70 տոկոս է:

Դիտվել է՝ 1979

Մեկնաբանություններ