Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Գերմանիայում ավարտվել են Բեռլինի պատի վերացման 25-ամյակի տոնակատարությունները

Գերմանիայում ավարտվել են Բեռլինի պատի վերացման 25-ամյակի տոնակատարությունները
10.11.2014 | 12:46

Գերմանիայում ավարտվել են Բեռլինի պատի անկման 25-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները։
Ըստ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Բեռլինի պատի վերացումը ազդակ է, որպեսզի քանդվեն այլ պատեր ևս՝ միապետության, բռնության, գաղափարախոսության ու թշնամանքի։
Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովն էլ իր հերթին նշել է, որ հիմա փոխադարձ մեղադրանքների ժամանակը չէ, պետք է եռանդով աշխատել՝ վերականգնելու համար վստահությունը։

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ