Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Կլաուս Յոհաննիսը՝ Ռումինիայի նոր նախագահ

Կլաուս Յոհաննիսը՝ Ռումինիայի նոր նախագահ
17.11.2014 | 16:44

Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան ընդունել է պարտությունը նախագահական ընտրություններում։ Նա զանգահարել ու շնորհավորել է մրցակից Կլաուս Յոհաննիսին։ Ընտրությունների երկրորդ փուլից առաջ հարցումները հստակ չէին կանխատեսում, թե ով է առաջատարը՝ երկու թեկնածուներն էլ մոտ էին հաղթանակին։ Կլաուս Յոհաննիսը Սիբիուի քաղաքապետն էր, ծագումով գերմանացի է, մասնագիտությամբ՝ ֆիզիկայի ուսուցիչ։ Նա խոստացել է երկրում ստեղծել անկախ դատական համակարգ ու Ռումինիան վերածել «նորմալ երկրի»։

Դիտվել է՝ 1031

Մեկնաբանություններ