Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Երևանը` Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

Երևանը` Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ
18.11.2014 | 13:27

Երևան քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի առաջին նիստը: Ինչպես նշում են Երևանի քաղաքապետարանից, հանձնաժողովի կազմում ներգրավված են Երևանի քաղաքապետի տեղակալները, խորհրդականները, Երևանի վարչական շրջանների ղեկավարները, ավագանու անդամներ, վարչությունների պետեր, Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանների տնօրեններ։

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Երևանի քույր և գործընկեր մի շարք քաղաքներում հուշաքարեր, խաչքարեր արդեն տեղադրվել են և դեռ կտեղադրվեն ու կկազմակերպվեն ցուցադրություններ։ Բացի այդ, Երևանը բազմաթիվ հյուրեր է ընդունելու տարբեր պետություններից և պետք է հավուր պատշաճի պատրաստ լինենք»,- նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կոչ անելով` ակտիվ մասնակցություն ունենալ նաև պետական հանձնաժողովի ծրագրերին և նախաձեռնություններին:

Դիտվել է՝ 767

Մեկնաբանություններ