Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Նալբանդյանը կմեկնի Շվեդիա

Նալբանդյանը կմեկնի Շվեդիա
22.11.2014 | 22:24

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 24-25-ին պաշտոնական այց կկատարի Շվեդիա՝ արտգործնախարար Մարգո Վալստրյոմի հրավերով: Ստոկհոլմում նախատեսված են Նալբանդյանի հանդիպումները Շվեդիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Էդվարդ Նալբանդյանը նաև ելույթ կունենա Ստոկհոլմի միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում։

Դիտվել է՝ 952

Մեկնաբանություններ