Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Պուտինը Եգիպտոսում է

Պուտինը Եգիպտոսում է
09.02.2015 | 13:50

ՌԴ նախագահը այս տարվա առաջին պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոս: Նրա մամլո քարտուղար Յուրի ՈՒշակովը հայտնել է, որ երկուշաբթի օրը ՌԴ նախագահը կհանդիպի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատտահ աս-Սիսիին՝ քննարկելու երկկողմ կապերը զարգացնելու հարցեր: Փետրվարի 10-ին նրանք նորից առանձնազրույց կունենան, որից հետո հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով՝ նախարարների և գործարարների մասնակցությամբ: Այցը երկու նախագահները կամփոփեն մամլո ասուլիսով: «Մենք երկօրյա այցով մեկնում ենք Եգիպտոս՝ նախագահ աս-Սիսիիի անձնական խնդրանքով, որովհետև նա ցանկանում է հնարավորինս շատ ժամանակ հատկացնել նախագահ Պուտինի հետ անձնական շփումներին, որպեսզի պաշտոնական ու ոչպաշտոնական մթնոլորտում քննարկվեն համագործակցության հարցերը և ամենաթեժ միջազգային թեմաները: Կարծում եմ՝ հետաքրքիր այց է լինելու»,- մեկնումից առաջ ասել է Յուրի ՈՒշակովը լրագրողներին: Բանակցությունների օրակարգում են Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի իրավիճակը՝ Իրաք, Սիրիա, Լիբանան, պաղեստինյան հարցի կարգավորումը: Նախագահների ուշադրության կենտրոնում նաև երկկողմ տնտեսական կապերի զարգացումն է:

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ