Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ-ի գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերին

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ-ի գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերին
20.02.2015 | 12:32

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը հանդես են գալիս հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին՝ հայտարարել է ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Վիեննայում ԵԱՀԿ ԽՎ-ի գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերի հետ հանդիպման ժամանակ: Նա Վիեննայում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով։
ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում և անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից խնդրի ռազմական լուծման փորձերը: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին` Շարմազանովը հույս է հայտնել, որ 2015-ի ապրիլին ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչները կմասնակցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին:

Դիտվել է՝ 850

Մեկնաբանություններ