«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Պարզապես «ցնցող», «թևաթափ անող» լուր

Պարզապես «ցնցող», «թևաթափ անող» լուր
04.05.2022 | 16:11

«Ազգի ձայն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով հավաստել է, որ չի միանալու խորհրդարանական ընդդիմության կազմակերպած հավաքներին, երթերին, անհնազանդության ակցիաներին։

Թե խորհրդարանական ընդդիմությունն ինչպես է տանելու այս «դժնդակ, թևաթափ անող» լուրը, առայժմ հավաստի տեղեկություն չկա։
Ի դեպ, «Ազգի ձայնը» քաղաքական ասպարեզ է փորձել իջնել 2021թ․ ապրիլին, սակայն այդպես էլ չի կարողացել դուրս գալ երգիչ Մգեռ Արմենիայի՝ կուսակցության ղեկավարի հայտ ներկայացրած Մհեր Մեսրոպյանի տան խոհանոցից, որը երևի չի էլ հիշում, թե ինչի համար թրաշ պահեց ու ինչի համար ազատվեց երեսի թրաշից։


Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 42592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ