Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օրերս պատմել էր մերձավորարեւելյան հակամարտությանը անձնական միջամտության մասին՝ հայտարարելով, որ զանգահարել է Իսրայելի ղեկավարությանը, որպեսզի համոզի նրան ընդունել Լիբանանի հետ նոր հրադադարը: Այս տեղեկությունը, Life.ru-ի փոխանցմամբ , հայտնել է Սպիտակ տանը կից «NBC News»-ի թղթակից Գեյբ Գուտիերեսը X սոցցանցի իր էջում...