Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Ապրեք անտեսանելի իրականության մեջ

Ապրեք անտեսանելի իրականության մեջ
03.09.2026 | 00:20

Սեպտեմբերի 3

Ես ձեր Փրկիչն եմ: Ես ձեզ փրկում եմ ոչ միայն մեղքի ծանրությունից, այլև` մտահոգության դառնությունից, թշվառությունից ու տառապանքից, թուլակամությունից ու սրտի ցավից: Այո, ձեր Փրկիչը:
Իմացեք, որ դուք ապրում եք Անտեսի մեջ, այսինքն` Իրական կյանքում:
Բարձրացրեք ձեր գլուխը երկրային նեղություններից և նայեք Արքայության Փառքին: Անանցը խորհելով` ամեն օր էլ ավելի բարձրացրեք ձեր միտքը` տեսնելու համար Երկնային Իրականությունը: Խոսեք Ինձ հետ: Կարոտով կապվեք Ինձ: Ձեր հանգիստը գտեք Ինձ մոտ: Բնակակից եղեք: Վերջ տվեք ձեր բեռները անհանգիստ երթով Ինձ բերելու, ապա նույն տենդագին փութով վերցնելու և ձեզ հետ կրկին ետ տանելու անմիտ սովորությանը: Ոչ. այդպես մի արեք: Այլ բնակվեք Իմ մեջ: Իմ Զորության ու Պաշտպանության զգացումը ոչ մի րոպե մի’ կորցրեք: Ապահով ու հանգիստ եղեք այն մանկան պես, որ ամուր բռնել է մոր ձեռքը:
Դիտվել է՝ 2536

Մեկնաբանություններ