«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Աղքատիկ ներկա և անհեռանկար ապագա ունեցող հանրույթը չափից դուրս մեծ նշանակություն է տալիս շատ թե քիչ նշանակալից անցյալին

Աղքատիկ ներկա և անհեռանկար ապագա ունեցող հանրույթը չափից դուրս մեծ նշանակություն է տալիս շատ թե քիչ նշանակալից անցյալին
31.10.2026 | 14:00


Մարդկային հասարակության կյանքը կառուցված է մրցակցային գոյապայքարի գաղափարի հիման վրա, որտեղ ամեն մեկը իր պատկերացրած լավագույն կյանքին հասնելու համար պայքարում է մյուսների հետ իրեն հասանելի բոլոր միջոցներով։
Իսկ այդ պայքարի նպատակն էլ, ամեն մեկի գործունեության ասպարեզում հնարավորինս ազդեցիկ դառնալն է ու սեփական կյանքի որակը բարձրացնելը ուրիշների նկատմամբ և նրանց հետ համեմատության իմաստով։
Բավական է նույնիսկ մակերեսորեն դիտարկել մարդկանց միցակցային վարքը որևէ ոլորտում, լինի դա գիտությունը, արվեստը, գրականությունը, թե սպորտը, որպեսզի համոզվել, որ ամեն տեղ մարդկանց վարքը կառավարվում է նույն հաջողության հասնելու, ճանաչում ստանալու, ուրիշներից առաջ անցնելու և սեփական կյանքի որակը բարձրացնելու սկզբունքներով։
Ուրիշներից առաջ անցնելն էլ հնարավոր է միայն որևէ արժեքավոր նոր բան ստեղծելով, լինի դա գիտական տեսություն, նոր տեխնոլոգիա, սոցիալական բնույթի նոր գաղափարախոսություն, նոր վեպ կամ պատմվածք, արվեստի գործ, սպոտային նոր ռեկորդ, և այլն։
Եթե մարդկանց կողմից որևէ արժեքավոր նոր բան ստեղծելու հարցին մոտենանք մի փոքր ավելի մանրամասն, ապա մարդկային գործունեության կամայական ասպարեզում այն պետք է դիտարկվի զարգացման պրոցեսի պարադիգմային լինելու տեսանկյունից։
Դա էլ նշանակում է, որ մարդկանց գործունեության բոլոր ոլորտներում զարգացման պրոցեսները պարադիգմերի որոշակի հաջորդականություններ են, որտեղ ամեն մի պարադիգմ ունի իր սկզբունքները կամ աքսիոմատիկան և իր զարգացման պոտենցիալը, որն էլ, ընդհանուր առմամբ, ժամանակի հետ աճում է, քանի որ տվյալ պարադիգմի սահմաններում ամեն մի նոր քայլ նոր հորիզոններ է բացում զարգացման համար։
Բացի դրանից, ամեն մի պարադիգմ, վերջիվերջո, սպառում է իրեն և հասարակական կյանքի անընդհատ աճող պահանջներին բավարարելու համար զգացվում է նոր պարադիգմի կարիք՝ իր նոր աքսիոմատիկայով և պոտենցիալով։
Այս առումով, ամեն մի նոր պարադիգմի ծնունդը համընկնում է նախորդ պարադիգմի հնարավորությունների սպառման հետ, մի բան, որը կարող է աննկատ մնալ որոշ ժամանակ և, հետո էլ, հանդիպել դիմադրության հին պարադիգմի գաղափարախոսության կրողների կողմից։
Օրինակ, ֆիզիկայում դա քվանտի գաղափարի ծնունդն էր դասական ֆիզիկայի պարադիգմի պայմաններում Պլանկի կողմից, դրա օգտագործումը Էյնշտեյնի կողմից ֆոտոէֆեկտի հավասարման մեջ և Բորի կողմից ատոմի կիսադասական մոդելի տեսքով, որոնք էլ հիմք նախապատրաստեցին նոր պարադիգմի, այն է՝ քվանտային ֆիզիկայի համար։
Նույնը արվեստի ոլորտում, սկսած նախնադարյան արվեստից մինչև վերածնունդի, ռոմանտիզմի, ռեալիզմի, մոդեռնիզմի և ժամանակակից արվեստի պարադիգմերը՝ ամեն մեկն իր ենթապարադիգմերով։
Նույնը մարդկային հասարակության պատմության զարգացման պարադիգմային ընթացքը իր տարբեր բնույթի պարբերականացումներով՝ քաղաքական, սոցիալտնտեսական, տեխնոլոգիական, և այլն։
Մարդկային գործունեության բոլոր ոլորտներում զարգացման պարադիգմային պրոցեսի անբաժան մասն է ամեն մի պարադիգմի պոտենցիալի սպառումից հետո նրա իներցիոն շարունակությունը դեկադանսի տեսքով, երբ նոր պարադիգմի պայմաններում մարդիկ շարունակում են մտածել և գործել հին պարադիգմի աքսիոմատիկայի շրջանակներում։
Պատմական պրոցեսում դեկադանսի երևույթը հատուկ է այն ժողովուրդներին, որոնք դուրս մնալով մարդկային հասարակության զարգացման բուն պրոցեսից, շարունակում են առաջնորդվել անցյալ կամ նախանցյալ պատմական պարադիգմերի աքսիոմաներով կամ սկզբունքներով։
Այստեղ հիմնական հարցը հանգում է նրան, որ մարդիկ աղքատիկ ներկա և անհեռանկար ապագա ունենալով, չափից դուրս մեծ նշանակություն են տալիս իրենց շատ թե քիչ նշանակալից անցյալին, մի պրոբլեմ, որը մեծապես վերաբերում է նաև մեզ։

Պավել Բարսեղյան
Դիտվել է՝ 380

Մեկնաբանություններ