«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Աշխարհագրության վրեժը և շահերի արվեստը

Աշխարհագրության վրեժը և շահերի արվեստը
10.10.2026 | 10:55

Կար մի պահ, երբ տպավորություն էր, թե լիբերալիզմն անշրջելի հաղթանակ էր ապահովել. ոմանք նույնիսկ արդեն ավելորդ ու հնացված էին համարում ռեալիստական դպրոցն ու ռեալիզմի տեսական հիմքով այս կամ այն երևույթը մեկնաբանելը։ Հատկապես Ֆրենսիս Ֆուկույամայի «Պատմության ավարտը և վերջին մարդը» (1992) աշխատության թեզը հաճախ մեկնաբանվում էր ավելի լայն իմաստով, և շատերն արդեն դասական ազգ-պետություն կոնստրուկտն էին համարում հնացված՝ ազգ-պետության փոխարեն խոսելով պետության կորպորացիոն տեսակի առաջացման հավանականության մասին, որը գլոբալ աշխարհակարգի հաղթանակի պարագայում պետք է փոխարիներ ազգ-պետություններին։
Սակայն, ինչպես միշտ է լինում, և ինչպես վերնագրել էր Ռոբերտ Քափլանն իր աշխարհաքաղաքականության մասին գիրքը՝ «The Revenge of Geography», աշխարհագրությունը միշտ ասում է վերջին խոսքը՝ անկախ նրանից, թե ինչպիսի կարգեր են փորձում կառուցել։
Միջազգային հարաբերությունների անարխիկ բնույթի փոփոխությունը հնարավոր է նոր հեգեմոնի առաջ գալով և հիերարխիա կառուցելով՝ ո՛չ այլ կերպ։ Գոնե մինչ այժմ այլ կերպ հնարավոր չի եղել։ Իսկ Ակրոպոլիսում Ռուբիոյի ելույթը հենց լիբերալ աշխարհակարգի ձախողման և ազգ-պետությունների դերի ու նշանակության վերարժևորման մասին էր։
Մեզ համար սա նշանակում է՝ փայփայել մեր ազգ-պետության էությունն ու ինքնիշխանությունը, սովորել շահերի լեզուն և շահեր ստեղծելու արվեստը, աշխարհի հետ խոսել «դու ինձ, ես քեզ» լեզվով, և ո՛չ պրիմիտիվ «դու պարտավոր ես», «ես պարտավոր եմ» բանաձևով։ Ոչ ոք ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ։ Սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը առնվազն առաջիկա տասնամյակներում։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 367

Մեկնաբանություններ