2023 թվականի մայիսի 14-ի նախագահական ընտրություններից մոտավորապես երկու ամիս առաջ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց կենսաթոշակների բարձրացման մասին: Թուրքիայում նվազագույն կենսաթոշակը բարձրացվեց 2 000 լիրայով (մոտ 17 000 ՀՀ դրամ) և կազմեց 7 500 լիրա։
Պատմությունը կրկնվեց Նոր Հայաստանում: Այնպես, ինչպես Թուրքիայում, Նոր Հայաստանի գործող ղեկավար Փաշինյան Նիկոլը համապետական ընտրություններից մոտավորապես երկու ամիս առաջ` 2026 թվականի ապրիլի 1-ից, 10000 ՀՀ դրամով բարձրացրեց կենսաթոշակների չափը:
Իրավամբ` Թուրքիայի և Նոր Հայաստանի «բարեկամությունը» բազմակողմանի բնույթ ունի:
Կարեն Հեքիմյան