Չինաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում՝ հետագա էսկալացիան կանխելու և հակամարտության տարածումից խուսափելու համար` մարտի 8-ին Պեկինում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին: «Այս պատերազմը երբեք չպետք է սկսվեր, և այն ոչ մեկին օգուտ չի բերում։ Զենքի ուժը խնդիրների լուծում չէ, իսկ մարտական գործողությունները նոր ատելություն են ծնում և կարող են միայն սրել առանց այդ էլ լարված իրավիճակը»,- հավելել է Չինաստանի դիվանագիտության ղեկավարը:               
 

Կաշառքի մեխանիզմներն ու տեխնոլոգիաներն աշխատում են ամեն տեղ, ներառյալ՝ աշխարհաքաղաքականությունը

Կաշառքի մեխանիզմներն ու տեխնոլոգիաներն աշխատում են ամեն տեղ, ներառյալ՝ աշխարհաքաղաքականությունը
26.01.2026 | 18:19

Կաշառքը զարմանահրաշ երևույթ է և մարդկանց ու մարդկային համակարգերը կառավարելու գործուն միջոց։

Եթե խոսքը մարդկային համակարգերի մասշտաբային կառավարման մասին է, ապա նման դեպքերում կարելի է խոսել սիստեմային կաշառքի և մարդկանց միջև դրա ռացիոնալ բաշխման մասին։

Այստեղ հարցի մեխն այն է, որ կաշառքի մեծ բաժինը պետք է հասնի նրան, ումից կախված են խնդրո առարկա հարցերի լուծումները։

Բայց, քանի որ մասշտաբային մարդկային համակարգերում հարցեր լուծողը մենեջմենթն է կամ վերնախավը, ապա, օրինակ, եթե ուզում ես վերընտրվել, ուրեմն պետք է կաշառես միայն նրանց, ումից կախված է վերընտրվելը։

Քանի որ, մյուս կողմից էլ, բնական ձևով ուզում ես մինիմալ ծախսով հասնել դրված նպատակին, ապա ժողովրդին էլ բաժին են հասնում սուտ խոստումները։

Կաշառքի մեխանիզմներն ու տեխնոլոգիաներն էլ աշխատում են ամեն տեղ, ներառյալ՝ աշխարհաքաղաքականությունը։

Օրինակ, ներկայում, Ռուսաստանին հնարավորինս թուլացնելու համար, ԵՄ-ը ֆինանսավորում է Ուկրաինային, հաստատ իմանալով, որ դա նաև կաշառք է Զելենսկուն և նրա մերձավոր շրջապատին, ինչը նաև հնարավորություն է տալիս շարունակել պատերազմը՝ առանց դույզն-ինչ մտածելու կոտորվող ժողովրդի մասին։

Մի պատերազմ, որի բուն սկզբնապատճառն էլ Ռուսաստանի ռեսուրսներին տիրանալն ու Չինաստանի նկատմամբ գերակա դիրքը պահպանելն էր։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2213

Մեկնաբանություններ